Օրխեստրա
դերասանների,երգչախմբի և ստատիստների գործողության վայրն է: Օրխեստրայի մոտի նստատեղերը նախատեսված էին քրմերի համար:
Հանդիսատեսի համար նախատեսված
էր թեատրոնը:
Սկենե թարգմանաբար
նշանակում է վրան և նախատեսված է դերասանների հանդերձանքների համար: Այս շինությունը
ուներ 2 կողմնային ելքեր և մեկ կենտրոնական:Կողմնային ելքերը կոչվում էին պառասկեմիներ
և տանում էին դեպի օրխեստրա:Սա միակ վայրն էր,որը ծածկ ուներ:
Տարբեր
հնարքներ ցուցադրվում էին հատուկ մեքենայի միջոցով,որը կոչվում էր էկիլեմա:
Բեմական
ձևավորումը վերագրվում է Սոֆոկլեսին (hիմնականում նկարված տախտակներ էին,որոնց միջոցով
փոխվում էր բեմական միջավայրը):
Դերասանները հագնում էին բարձր կոշիկներ,որոնք կոչվում էին կոտորներ:
Գլխավոր
գործող անձը խոռն էր,որը բախկացած էր 24 հոգուց.12 հոգի աջ կողմում, 12 հոգի ձախ կողմում:Խոռը
իդեալական հանդիսատեսի մարմնացումն էր:Խոռի տեքստերում արտահայտվում էր ներկայացման
գաղափարը,այն մշտապես բեմում էր,ինչից ենթադրելի էր դառնում նաև,որ գործողությունները
տեղի են ունենում 1 օրում:Սկզբում դերասանները հենց իրենք դրամատուրգներն էին,հետագայում
սկսեցին հանդես գալ արդեն պրոֆեսիոնալ դերասաններ,որոնց անվանում էին Դիոնիսոսի վարպետներ:Անտիկ
Հունաստանում դերասան լինելուց ավելի բարձր պատիվ չկար:Գլխավոր դերասանին անվանում
էին պրոտոգոնիստ:Հետագայում ներմուծվում են ևս 2 դերասան` 1.դեֆտերագոնիստ 2.տեֆտագոնիստ:
