среда, 24 октября 2012 г.

Անտիկ Թատրոնի կառուցվածքը.


Այն կազմված էր 3 մասից. 1.Օրխեստրա 2.Թեատրոն 3.Սկենե
Օրխեստրա դերասանների,երգչախմբի և ստատիստների գործողության վայրն է: Օրխեստրայի մոտի նստատեղերը նախատեսված էին քրմերի համար:
Հանդիսատեսի համար նախատեսված էր թեատրոնը:
Սկենե թարգմանաբար նշանակում է վրան և նախատեսված է դերասանների հանդերձանքների համար: Այս շինությունը ուներ 2 կողմնային ելքեր և մեկ կենտրոնական:Կողմնային ելքերը կոչվում էին պառասկեմիներ և տանում էին դեպի օրխեստրա:Սա միակ վայրն էր,որը ծածկ ուներ:
Տարբեր հնարքներ ցուցադրվում էին հատուկ մեքենայի միջոցով,որը կոչվում էր էկիլեմա:
Բեմական ձևավորումը վերագրվում է Սոֆոկլեսին (hիմնականում նկարված տախտակներ էին,որոնց միջոցով փոխվում էր բեմական միջավայրը):
Դերասանները հագնում էին բարձր կոշիկներ,որոնք կոչվում էին կոտորներ:
Գլխավոր գործող անձը խոռն էր,որը բախկացած էր 24 հոգուց.12 հոգի աջ կողմում, 12 հոգի ձախ կողմում:Խոռը իդեալական հանդիսատեսի մարմնացումն էր:Խոռի տեքստերում արտահայտվում էր ներկայացման գաղափարը,այն մշտապես բեմում էր,ինչից ենթադրելի էր դառնում նաև,որ գործողությունները տեղի են ունենում 1 օրում:Սկզբում դերասանները հենց իրենք դրամատուրգներն էին,հետագայում սկսեցին հանդես գալ արդեն պրոֆեսիոնալ դերասաններ,որոնց անվանում էին Դիոնիսոսի վարպետներ:Անտիկ Հունաստանում դերասան լինելուց ավելի բարձր պատիվ չկար:Գլխավոր դերասանին անվանում էին պրոտոգոնիստ:Հետագայում ներմուծվում են ևս 2 դերասան` 1.դեֆտերագոնիստ 2.տեֆտագոնիստ:

Комментариев нет:

Отправить комментарий